Մինսկի խումբը ցրվեց առանց հոբելյանը նշելու. Ալիև

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, այդ պատճառով էլ  դրա աշխատանքից արդյունքներ չեղան»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված հայկական Շուշի բերդաքաղաքում։
Այնտեղ անցկացվում է աշխարհի ադրբեջանցիների համագումարը։

«Ինձ լրագրողները հաճախ էին հարց տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի  մասին, հետպատերազմյան շրջանում ինչո՞վ է զբաղվելու այդ կառույցը։ Ես պատասխանում էի, որ Մինսկի խումբը շուտով կնշի իր հոբելյանական 30-ամյակն ու կգնա թոշակի։ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրվեց առանց հոբելյանի։ Հիմա Ղարաբաղի հարցով զբաղվող որևէ Մինսկի խումբ չկա»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ալիևը։