Հայկական Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ անող երիտասարդներին
Արդեն երրորդ օրը հացադուլ անող Նվեր Կիարակոսյանին և Արթուր Ավագյանին այցելել են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից:
«Մարդասիրական կազմակերպություն լինելով՝ չենք կարող անտարբեր լինել երիտասարդների հանդեպ, հորդորում ենք դադարեցնել հացադուլը, առողջությունը պահնապելը կարևոր է», – ասացին ընկերության ներկայացուցիչները։
Նրանք նաև հիշեցրին կանոններ, հորդորեցին հետևել դրանց՝ առողջությունը հնարավորինս քիչ վնասելու համար:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սև հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։