Հակառուսական պատժամիջոցները կարող են նպաստել ԱՄՆ-ի տնտեսության անկմանը. «Վաշինգտոն փոստ»

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են նպաստել հենց ԱՄՆ-ում հետագա գնաճին և տնտեսական անկմանը, գրում է «Վաշինգտոն փոստ»-ը։

«Պատժամիջոցները, մանավանդ, երբ դրանք դառնում են ավելի խիստ, կարող են գները բարձրացնել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էներգակիրները և սնունդը, ինչի արտադրության մեջ օգտագործվում է ցորենը»,–գրում է թերթը։

Նախօրեին օրը ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ մարտին երկրում տարեկան գնաճն արագացել է մինչև 8,5%, ինչը ամենաբարձրն է 1981 թվականից ի վեր։ ԱՄՆ-ում սպառողական գները մարտին տարեկան կտրվածքով աճել են 8,5%-ով՝ մեկ ամիս առաջ աճելով 7,9%-ով։