Անհամբեր սպասում եմ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինծառայողներին շանսատակ անելու մասին տեղեկությանը

Հակառակ պարագայում, եթե նրանք չոչնչացվեն, իրենց անպատժելիությունը կհամարեն Ռուսաստանի թուլության նշան և ոտք- ոտք առաջ կգան…

Եթե Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինծառայողներն այսօր, ասենք, տասն են, չպատժվելու դեպքում վաղը կդառնան 100-ը, հարյուրն են, կդառնան 1000-ը և շարունակաբար ավելին, կզբաղվեն ոչ միայն խորհրդատվական, գնահատողական, մոնիտորիևգային, հետախուզական գործունեությամբ, այլև անմիջականորեն կներգրավվեն մարտերում: Եվ ոչ թե հիմա նրանց մռթին տալու դեպքում, այլ հենց այն ժամանակ Երրորդ համաշխարհային և միջուկային պատերազմի բռնկումը կդառնա գրեթե անխուսափելի: Այո՛, նրանց այժմ իսկ պետք է խստորեն պատժել, որպեսզի այլևս չհամարձակվեն ոտք դնել Ուկրաինայի տարածք:

Չէ՞ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սրանց` ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Արևմուտքին,  Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հենց սկզբում զգուշացրեց, որ եթե համարձակվեցին քթերը խոթել Ուկրաինա և միջամտել վերոնշյալ գործողությանը, ապա այնպիսի դաս կստանան, որի նմանը պատմության ընթացքում չեն տեսել:

 

ՆԱՏՕ-ի անդամն արդեն հատել է կարմիր գիծը

ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի ուժայիններն ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը գնդակոծել են ՀԱՊԿ անդամ Բելառուսի Պեսչատկա անցակետը: «РИА Новости»-ի տեղեկացմամբ , այս մասին Telegram-ում հայտնել է Բելառուսի սահմանային կոմիտեն։

Քիչ հավանական է, որ Լեհաստանը վերոնշյալ ռիսկային քայլը կատարած լինի ինքնագլուխ կերպով, այսինքն` առանց այդ մասին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությանը նախապես տեղեկացնելու, նրանց համաձայնությունը, թույլտվությունը ստանալու:

«Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը լեհ զինծառայողները կրակել են Բելառուսի Պեսչատկա ավտոճանապարհային անցակետի վրա,- հայտնել են գերատեսչությունից։- Ուժայինները նաև փորձել են կուրացնել բելառուս սահմանապահներին ստրոբոսկոպներով։ Սահմանակից կողմի անօրինական գործողությունները ֆիքսվել են տեսադիտարկման խցիկներով»:

Սահմանային կոմիտեում հայտնել են, որ «տարածքի ստուգման ընթացքում բելառուսական սահմանապահ կարգախումբը հայտնաբերել է սահմանային մոդուլների պատերի վնասվածքներ, ինչպես նաև մետաղական գնդակներ»:

Ինչպես հայտնել են սահմանային կոմիտեից, ավելի վաղ Լեհաստանի տարածքից նույն կերպ գնդակոծվել էր Բելառուսի սահմանային սյունը։

Դատելով ամենից, վերջին կրակոցները նույնպես արձակվել են ինքնաձիգից, ու քանի որ ուղղված չեն եղել անմիջականորեն սահմանապահների վրա, նրանք նախընտրել են չպատասխանել, չտրվել սադրանքին: Սահմանային կոմիտեից հայտնել են, որ սահմանային միջադեպի մասին լեհական կողմը տեղեկացվել է, կարող ենք ենթադրել, որ բողոք է ներկայացվել:

 

ՆԱՏՕ-ի խումբն արդեն Ուկրաինայում է և սկսել է աշխատել

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունից որոշ ժամանակ անց ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին Դոնբասում գաղտնի տեղեկություններ պարունակող մի նոթբուքի հայտնաբերման մասին, որի վրա եղել է ՆԱՏՕ-ի նշանը, այսինքն` այն պատկանել է ՆԱՏՕ-ի զինծառայողին, որը հատուկ ռազմական գործողության ընթացքում եղել է Դոնբասում: Բայց սա դեռ սկիզբն էր…

Ինչպես այսօր Խերսոնից հայտնել է  «РИА Новости»-ին, Օդեսայում սկսել է աշխատել ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիտորինգային (իրականում հետախուզական.- Ա.Հ.) խումբը, որի կազմի մեջ մտնում են ռումինական մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներ: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը` հղում կատարելով ուկրաինական զորքերում իր իրազեկողներին։

«Օդեսայի արվարձաններից մեկում գործում է ՆԱՏՕ-ի մոնիտորինգային խմբի գաղտնի բազա՝ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս որոշել Սև ծովի ավազանում գտնվող ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատները մինչև 200 կիլոմետր շառավղում,- ասել է «РИА Новости»-ի զրուցակիցը։- Գլխավոր մասնագետները ռումինական «Nordstarsupport Group» մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներն են»:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ խմբի առաջադրանքն է թույլ չտալ  ռուսական դեսանտի իջեցումը և տալ ռուսական նավերի գտնվելու վայրերի կոորդինատներն ուկրաինական «Նեպտուն» հրթիռների ուղղորդման համար:

Ինչպես անցյալ շաբաթ ռուս զինվորականներն Օդեսայի մերձակայքում գտնվող Կրասնոսելկա գյուղի շրջանում, ՌԴ ՊՆ տեղեկատվության համաձայն, բարձր ճշգրտության «Բաստիոն» հրթիռներով ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների հավաքման և պատրաստման կենտրոնը, այժմ առափնյա պահպանության նույն հրթիռներով կամ «Կալիբր» թևավոր հրթիռներով կարող են, առանց տեխնիկական որևէ դժվարության, գրողի ծոցն ուղարկել նաև ՆԱՏՕ-ի մոնիտորինգային, ավելի ճիշտ, հետախուզական խումբն ու նրա գաղտնի բազան` նշված խմբի կազմում գտնվող ռումինական մասնավոր ռազմական ընկերության զինծառայողներով հանդերձ: Հակառակ պարագայում ՆԱՏՕ-ն, նրա զինծառայողներն Ուկրաինայում ավելի վտանգավոր գործունեությամբ են զբաղվելու, որի հետևանքները Ռուսաստանի համար կարող են լինել աղետալի ու նույնիսկ կործանարար ողջ աշխարհի համար:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան