Ինչո՞ւ է Իրանը հիմա նորից անդրադառնում սահմանների խնդրին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իրանում նորից սկսել են խոսել պետությունների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության դրույթից ու տարածում են տեսահոլովակներ, որոնցում Հայաստան-Իրան սահմանն են ցույց տալիս կարմիր շրջանակով։

Ամենահեշտ բանը հիմա, բնականաբար, հարցնելն է՝ իսկ Իրանը կօգնի՞ վտանգի դեպքում։

Իսկ ավելի դժվար է, օրինակ, գտնել էն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Իրանը հիմա նորից անդրադառնում էս խնդրին»։

 

Տոնոյանը նշում է, որ վերը նշված տեսահոլովակը կարելի է դիտել Իրանագետների տելեգրամ ալիքում։