Բավականին մտահոգիչ «շարժ» է նկատվում մեր տարածաշրջանում․ Աբովյան

Բավականին մտահոգիչ «շարժ» է նկատվում մեր տարածաշրջանում։

Ադրբեջանը ակտիվ նախապատրաստվում է ռազմական գործողությունների։ Օրինակ` միայն վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական տեռորիստական վարչակազմը կատարել է խոշոր ռազմական գնումներ Իսրայելից և Թուրքիաից։

Ադրբեջանական օկուպացիոն ուժերը ակտիվ տեղաշարժեր են իրականացնում Արցախի և Հայաստանի օկուպացված տարածքներում։

Նկատվում են թշնամու ռազմական զինտեխնիկայի կուտակումներ։ Զուգահեռ ադրբեջանական կողմը հետևողականորեն սրում է իրավիճակը Արցախում գնալով ակնհայտ սադրանքների հայերի և ռուս խաղաղապահների նկատմամբ։

Դրա հետ մեկ տեղ Թուրքիան կրկին «տակից» ակտիվացնում է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հակահայկական եզրույթը։

Ես կարծում եմ, որ դա ընդամենը պատրվակ է (սկզբնական փուլում) թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի համար իրավիճակը լարելու համար Սյունիքի շուրջ ։

Դրա հետ մեկ տեղ թուրքական ԶՈւ բարձրաստիճան սպայական անձնակազմի ներկայացուցիչները պարզապես դուրս չեն գալիս Բաքվից։

Եվ ամենա կարևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության «Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի» քարոզչական ստորաբաժանումները արդեն երրորդ անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում հրապարակում են քարոզչական տեսանյութ էր, որտեղ շատ ուղիղ սպառնում են ռազմական գործողություններ սկսել Հարավային Կովկասում, եթե հանկարծ փորձեր իրականացվեն փոփոխել տարածաշրջանային պետությունների սահմանները։

Հիմա հարց բոլոր նրանց, ովքեր «խաղաղասիրական» սուտ և շինծու քարոզչությունից կուրացած և խլացած փորձում են թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի հետ «բարիշել»։

Դուք գոնե հասկանում եք թե ո՞ւմէ ուղղված իրանցիների նախազգուշացումը և ինչո՞ւ։

Հ.Գ

Կարող է դուրս գանք ներհայկական համատարած աբսուրդի, ստի և իրար հանդեպ ատելության տիրույթից և ի վերջո սկսենք մի քիչ մտածել։

Հը՞ն

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից