Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի որոշմամբ՝ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը կնշանակվի ԱԻ նախարար: