Արթուր Թովմասյանը  հանդիպել է  «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ  նախագահի հետ

Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  հանդիպել է  «Արցախ-ռուսական կազակական միություն» ՀԿ  նախագահ  Արմեն Հարությունյանի հետ:

Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել  Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ – մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է  միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:

Արթուր Թովմասյանը պատրաստակամություն  է հայտնել  ուժերի չափ ընդառաջել միությանը  հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու  հարցերում:

Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը  մայիսի 9-ին կհանդիպի  «Արցախ-ռուսական կազակական   միություն»  ՀԿ խորհրդի անդամների հետ։

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին