Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հայտարարություն է ստացել «ռուսական» հանրաքվեի վերաբերյալ

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի նախաձեռնող խմբի գրանցման դիմումը ստացվել է Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարավային Օսիայի ղեկավարի մամուլի քարտուղար Դինա Հասիևան։

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը շուտով օրինական քայլեր կձեռնարկի՝ Ռուսաստանի մաս դառնալու համար։ Նրա խոսքով՝ այդ «ռազմավարական նպատակն» իրականացնելու հնարավորությունը եղել է դեռ 2014 թվականին, երբ հանրաքվեից հետո Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանին։

«ԿԸՀ-ը միջնորդություն է ստացել Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբի գրանցման հարցումը»,- ասել է Հասիևան։

Խումբը բաղկացած է մոտ տասը հոգուց՝ Բիբիլովից, նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովից, խորհրդարանի խոսնակ Ալան Տադտաևից, ինչպես նաև հանրապետության քաղաքական և հասարակական գործիչներից։

Հիշեցնենք, որ LIVEnews.am-ը ավելի վաղ տեղեկացրել է, որ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 10-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո:

Հարավային Օսիայի սահմանադրական օրենքին համապատասխան՝ նախագահը որոշում է կայացնում հանրաքվե անցկացնելու մասին, որում նա որոշում է հանրաքվեի անցկացման օրը։ Քվեարկությունը կարող է նշանակվել ցանկացած հանգստյան օր՝ հրամանի հրապարակման օրվանից երկուսից երեք ամսվա ընթացքում։