Միակ տարբերակը՝ ձերբազատվել բոլոր վարդագույն թրքահաճո երազանքներից և ընդունել, որ չի ստացվի պատերազմից խուսափել
Իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ զարգանում է դեպի ռազմական լարվածության մակարդակի ավելացում։
Անկասկած` թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի գործողությունների տրամաբանությունը փաստում է այն, որ ռազմական բախումը այս կամ այլ ձևաչափով տեղի է ունենալու, ընդ որում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում։
Այսպես… թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի տեղեկատվական ծառայությունները տարածում են դեզինֆորմացիա՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի դիրքերը ՀՀ Տավուշի մարզում տեղակայված հայկական դիրքերից։
Զուգահեռ արդեն տևական ժամանակ թշնամական ռազմական ուժերի կուտակումներ են նկատվում Սյունիքի, Տավուշի, Վարդենիսի սահմանային գոտիներում։
Չի դադարում Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի ագրեսիվ գործողությունների շղթան։ Քարագլուխ բարձունքի և Փառուխ գյուղի լիարժեք զավթման փորձերը թշնամու կողմից փաստում են նրա մասին, որ իրենք խորապես թքած ունեն բոլոր պայմանավորվածությունների վրա։ Իրենք ընդամենը հետևողական շարժվում են դեպի Արցախի լիարժեք հայաթափման։
…
Որպես հիշեցում…
Հայաստանի մասով թուրք-ադրբեջանական տանդեմի միջանկյալ նպատակն է, այսպես կոչված «դեմարկացիայի և դելիմիտացիայի» արդյունքում զավթել/ամրապնդվել Հայաստանի ռազմավարական լոգիստիկ հանգույցների ուղղությամբ և փաստացի ձևավորվել մի իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ ռազմական և տնտեսական «շարժը» լինելու է թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի վերահսկողության տակ։
Իհարկե, մեր թշնամիների վերջնանպատակը Հայաստանի մասնատումն է և, եթե կցանկանաք, տարածաշրջանային առումով «ապամոնտաժումը», քանզի առանց դրա Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական առումով միավորումը (ընդհանուր սահման) իրագործելի չէ։
Սակայն այս բոլոր նպատակների առաջին փուլը հանդիսանում է այսպես կոչված «խաղաղություն պայմանագրի» ստորագրումը, որը, ըստ էության, կլինի այն փաստաղթուղթը, որի վրա սկզբնական փուլում հիմնվելով՝ թուրք-ադրբեջանական ուժերը «հանգիստ» կշարունակեն իրենց կողմից մշակված հակահայկական ռազմավարության իրագործումը։
Կարելի՞ է կանխել այս կարգի զարգացումները։
Իհարկե։
Միակ տարբերակը դա ձերբազատվել բոլոր վարդագույն թրքահաճո երազանքներից (խաղաղության դարաշրջան) և ընդունել, որ չի ստացվի պատերազմից խուսափել՝ գնալով սկզբունքային զիջումների թուրք-ադրբեջանական ոհմակին՝ անվտանգային, քաղաքական և տարածքային առումով։
Ուրիշ տարբերակ չկա։
Ուզո՞ւմ ես խաղաղություն, ուրեմն նախապատրաստվիր պատերազմի։
Վերջ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից