Չինաստանը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կդառնա ԱՄՆ-ի հեգեմոնիայի «թաղումը»

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը կարող է դառնալ ԱՄՆ-ի հեգեմոնիայի «թաղման» և աշխարհում դոլարի գերակայության ավարտի կատալիզատորը, գրում է չինական Global Times թերթը։

Հոդվածի հեղինակը կարծում է, որ Վաշինգտոնը ծրագրել է օգտագործել հակամարտությունը Մոսկվային թուլացնելու և տնտեսական ու քաղաքական օգուտներ ստանալու, ինչպես նաև խոչընդոտներ ստեղծել Եվրոպայի համար ռազմավարական ինքնավարության հասնելու համար։ Սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը չաջակցեցին ՄԱԿ-ի անդամ շատ երկրներ։

«Երկրների և տարածաշրջանների մեծ մասի չեզոքությունը, անկասկած, հարված հասցրեց ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին, որոնք սովոր են որոշել, թե աշխարհաքաղաքական ինչ դիրքորոշում պետք է ընդունեն մյուս պետությունները: Այն դարաշրջանը, երբ ԱՄՆ-ը կարող էր թելադրել, թե ինչպես վարել գլոբալ գործերը, ավարտվել է: ԱՄՆ-ի գերիշխող տարբեր ինստիտուցիոնալ պայմանավորվածություններ, ներառյալ դոլարային հեգեմոնիան, անխուսափելի անկում են ապրում»,- ասվում է հրապարակման մեջ։

Շանհայի Ֆուդանի համալսարանի պրոֆեսոր Շեն Ին թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-նը այժմ վերահսկում է Եվրոպան ՆԱՏՕ-ի օգնությամբ, սակայն դաշինքին դժվարություններ են սպասում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։