Զելենսկին հույս ունի, որ Բայդենը չի վախենում Պուտինից

Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում հույս հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որին նա անվանել է «գերտերության առաջնորդ», չի վախենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։

Նա ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնության առաքման հետաձգումներ են եղել։

«Եթե գործընթացը շարունակվի ձգձգվել, զենքի տեղափոխումը կդանդաղի, մարդիկ կհարցնեն, թե արդյոք դրա հետևում ինչ-որ խաղ կա՞: Մենք չենք ուզում հավատալ, որ մեր գործընկերները խաղում են մեր թիկունքում»,- հավելել է նա։

Հարցին, թե արդյոք նա պայմանավորում է մատակարարման դանդաղումը Պուտինի հանդեպ Բայդենի վախով, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, թե արդյոք Բայդենը վախենո՞ւմ է Պուտինից: Ես ուզում եմ հավատալ, որ նա չի վախենում, քանի որ նա մեծ տերության առաջնորդ է»:

«Հուսով եմ, որ դա չի պատահի ԱՄՆ ոչ մի նախագահի հետ, որպեսզի նա վախենա Ռուսաստանից»,- հավելել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։