Վեդիում ՏԻՄ ընտրություններին իշխանությունը մի քանի գործոն կիրառեց (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն է։

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը, նրա նկատմամբ պատիժ սահմանվեց 6 ամիս 12 օր ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի ավելի քան մեկուկես տարի փորձաշրջան։ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից, թեև նրա նկատմամբ մեղադրանքը չհանվեց։ Բաբկեն Հարությունյանն անդրադարձավ դատարանի որոշմանը՝ ասելով, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ շինծու գործերով ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանց հնարավորինս հեռու պահեն երկրում տեղի ունեցող մտահոգիչ գործընթացներից։

Անդրադարձանք երեկ Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, իշխանությունն ի՞նչ լծակներ գործի դրեց ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Խոսեցինք նաև Արցախում ստեղծված վիճակից, ադրբեջանցիների առաջխաղացումից և ռուս խաղաղապահների գործառույթներից։ Բաբկեն Հարությունյանն ասաց, որ մենք չենք կարող հույս ունենալ, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն Արցախի սահմանների անձեռնմխելիությունը, քանի դեռ ՀՀ իշխանությունները ոչ միայն պահանջատեր չեն, այլև ասես խրախուսում են ադրբեջանցիների առաջխաղացումն ու հայկական տարածքների գրավումը։

Մանրամասները՝ տեսանյութում