Բրիտանացի փորձագետը խոստովանել է, որ Եվրոպան չէր գնահատել պատժամիջոցների հետևանքները

Եվրոպական երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, չէին կռահել իրենց համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները։ Այսպիսի հայտարարություն է արել բրիտանացի քաղաքական մեկնաբան Էնթոնի Ուեբերը RT-ին տված հարցազրույցում։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Փաստացի, երբ երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, իշխանությունները չէին էլ մտածում նման պատժամիջոցների հետևանքների մասին»,- ասել է փորձագետը։

Սահմանափակումները, ասել է Ուեբերը, հանգեցրել են զանգվածային բողոքի ցույցերի Եվրոպայում: Ստեղծված իրավիճակի հետևանքը կլինի արևմտյան երկրների իշխանությունների վրա ճնշումների աճը։

«Այժմ Եվրոպայի համար կարևոր է ամբողջությամբ փոխել իր քաղաքականությունը և գիտակցել, որ այն պետությունները, որոնք պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, արդյունքում պատժամիջոցներ են սահմանում իրենց դեմ»,- ամփոփել է փորձագետը։

Ավելի վաղ The Guardian թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանգեցնեն նրան, որ արևմտյան երկրները կհայտնվեն ծուղակի մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։