Բայդենին անհրաժեշտ է ավելի իրատեսական դիվանագիտություն և նոր խորհրդականներ. WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարձակումները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ կարող են զգալիորեն բարդացնել Մոսկվայի հետ երկխոսությունը բոլոր թեմաների շուրջ, և նա նոր խորհրդականների կարիք ունի վարչակազմում։ Այս կարծիքը երկուշաբթի օրը հայտնել է The Wall Street Journal-ը։

Հրատարակությունը նշում է, որ գրեթե ամբողջ աշխարհը, ներառյալ Բայդենի սեփական խորհրդականները, քննադատել են Վարշավայում նրա ելույթը, որտեղ նա ասել է, թե Պուտինը չի կարող մնալ իշխանության ղեկին։ Բայդենի՝ սեփական քաղաքականությունը խեղաթյուրելու սովորությունը, որը նա արել է երեք անգամ՝ վերջերս Եվրոպա կատարած այցի ժամանակ, ըստ WSJ-ի, հատկապես վտանգավոր է միջազգային ճգնաժամի ներկա պայմաններում։