Հիմա ռուսների պատասխան քայլերից և արձագանքից է կախված ՌԴ ի հետագա դիրքը և դերակատարությունը, ոչ միայն Արցախում, այլև ողջ տարածաշրջանում

Թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի գլխավոր գերատեսչության (ադրբեջանի ՊՆ) պատասխանը ՌԴ ՊՆ-ին շատ կոպիտ էր և, ըստ էության, կրում էր ռուսների հասցեին բացահայտ կոնֆլիկտային բովանդակություն։

Փաստորեն, սրանք մեղադրեցին ռուսական կողմին սուտ տեղեկություններ տարածելու մեջ և կոպիտ «հաթաթա» տվեցին «Լեռնային Ղարաբաղ» անվանումը օգտագործելու համար։

Որքան էլ ադրբեջանցիները լինեն ապուշ, միևնույն է, դրանք «խելքները» վերջնականապես չեն կորցրել՝ մտնելու ռուսների հետ բաց առճակատման տիրույթ։ Առանց իր ավագ եղբայր Թուրքիայի «դաբռոյի» Ալիևին «քոռ դանակով մորթեիր»՝ նա «ռիսկ» չէր անի նույնիսկ ռուսի կողմ նայել։

Սակայն… սակայն, եկեք պարզապես հասկանանք ինչ նպատակ է հետապնդում թուրք-ադրբեջանական ոհմակը փաստացի հրահրելով ռուսներին կոշտ քայլերի։

Միգուցե սա ադրբեջանական ապատեղեկատվություն է, և ադրբեջանցիների արձագանքը ունի նպատակ՝ շտկել ադրբեջանական հասարակության մեջ ակնհայտ զայրույթը, որ ռուսները ստիպեցին իրենց «ռադները քաշել» Փառուխից։

Իսկ միգուցե սա սադրանք է, որ ստիպեն ռուսներին գնալ ռազմական առճակատման, և դրանով բացվի ՌԴ ի համար «երկրորդ ճակատ» Արցախում։

Իսկ միգուցե սա պարզապես միտումնավոր բլեֆ է, որ ռուսները վճռական պահին «զադնի տան» արցախյան ուղղությամբ։

Իսկ միգուցե սա ադրբեջանական կողմի այսպես կոչված «վա-բանկ» գնալու յուրահատուկ ձևաչափ է։

Գուշակել թուրքալեզու վայրենիների քայլերի տրամաբանությունը այս պահին շատ դժվար է, սակայն ակնհայտ է մի պարզ իրողություն։

Հիմա ռուսների պատասխան քայլերից և արձագանքից է կախված ՌԴ ի հետագա դիրքը և դերակատարությունը, ոչ միայն Արցախում, այլև ողջ տարածաշրջանում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից