Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով․ Պատգամավոր

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով։

Ընդ որում՝ սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ։

Վաղը խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը այս թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել, որի մանրամասներին դեռ կանդրադառնամ։

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից