ՀՀ իշխանությունները գտնում են, որ Արցախի և արցախահայության ճակատագիրը այլևս չունի ուղիղ անվտանգային կապ Մայր Հայաստանի հետ

Մեզ բոլորիս պետք է ՀԱՍԿԱՆԱԼ շատ պարզ երեք դրույթ, որոնք ընկած են այսօրվա իշխանության քաղաքականության հիմքում։

1- Հայաստանի Հանրապետության իշխանությունները ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ընդունել 44 օրվա պատերազմից հետո ձեւավորված հակահայկական իրողությունները և Արցախի և Հայաստանի շուրջ ձեւավորված տարածաշրջանային կոնֆիգուրացիան։

Այսինքն, այս իշխանությունները իրենց քայլերով օրինականացնում են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի հակահայկական քայլերի հետեւանքները և հետեւաբար գործում են թուրքական և ադրբեջանական հետաքրքրությոյնների շրջանակներում։

2- Հայստանի Հանրապետության իշխանությունները գտնում են, որ Արցախի և արցախահայության ճակատագիրը այլևս չունի ուղիղ անվտանգային կապ Մայր Հայաստանի հետ և պատրաստ են քննարկել թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի հետ արցախահության և Արցախի Հանրապետության հանձնումը իրավական տիրապետության տակ։ Այլ կերպ ասած՝ իրենք նվազագույնը պատրաստ են դիտարկել Արցախը Ադրբեջանի կազմում։

Եթե կան մարդիկ, որոնք համարում են որ ես գույները խտացնում եմ, ապա խնդրում եմ ֆիքսել մի կարևորագույն հանգամանք՝ Հայասատանի Հանրապետության իշխանավորները և իշխանամետ պատգամավորները պատրաստ են խոսել ամեն ինչից, բայց հրաժարվում են արտաբերել մի պարզ միտք, որ իրենք բացառում են Արցախի գոյությունը Ադրբեջանի իրավական դաշտում։ Կարծում եմ սա բավական է գալ այն եզրակացությանը, որը ես հնչեցնում եմ։

3- Հասյատանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն համառորեն հրաժարվում են մեկնաբանել թուրքերի նախապայմանները առ այն, որ Թուրքիան իր դիվանագիտական և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր հայտարարությունների միջոցով նախապայմաններ է առաջ քաշել հայկական կողմի առջև։ Օրինակ, ընդունել 44 օրվա պատերազմի հետեւանքները որպես անփոփոխ տարածաշրջանային իրողությունն կամ Հայոց Ցեղասպանության հարցի հեռացումը հայկական քաղաքական օրակարգից։

Հայկական կողմը պնդում է, որ թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը տեղի է ունենալու առանց նախապայմանների, սակայն հաշվի առնելով թուրքերի հայտարարությունները և թուրք-ադրբեջանական հավաքական տեսլականը հայկական գործոնի վերաբերյալ,կարելի փաստել, որ հայկական կողմը կամ ցինիկաբար ստում է, կամ այնքան ամբարտավան է, որ իր քայլերը չի համադրում իրականության հետ։

Որ չստացվի այնպես, թե ես ուռճացնում եմ առկա վտանգների մակարդակը ստորեւ ներկայացնում են թուրքերի (… նաև ադրբեջանցիների) ազգային տեսլականի հիմնարար դրույթները, որոնք շատ պարզ և հասկանալի ամրագրել է թուրքական պետական կոնցեպտի մեջ ներկայիս Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։

Խորհուրդ եմ տալիս կարդալ նամանավանդ այն հայերին, որոնք հույսեր են փայփայում, որ կարելի է թուրքերի հետ «խաղաղության դարաշրջան» բացել։

…Մեջբերումներ «Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից.

️«… Բացարձակապես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մեջտեղից կործանվի քաղաքականապես և նյութապես։

Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի պարզ պայմանագրով պայմանավորված մեր նահանջը չի կարող քննարկման առարկա լինել։

Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ հայերին մոլորեցնելու և Եվրոպայի հանդեպ խաղաղ երևալուն։

Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը։

Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով վերահսկել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները։

Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով(!!!!!), ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում, պայմանով, որ այն միշտ հայության աչքում ներկայացվի որպես խաղաղ»:

ԵՒ որպես վերջաբան կարելի է փաստել,որ փաշինյանական իշխանությունների քաղաքականությունը անխուսափելի բերելու է Հայաստանի և Արցախի շուրջ նոր գոյաբանական վտանգների կտրուկ գեներացմանը, ինչը միանշանակ համապատասխանում է թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնանպատակին, այսինքն այս կամ այլ ձեւաչափով վերացնել կամ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից