ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան չի նշանակվել, ֆինանսավորում էլ դեռ չկա

ԱՄՆ Կառավարությունը չի հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բյուջեն,  դեսպան էլ դեռ չի նշանակվել։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը հունվարի 16-ից զբաղեցնում է փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Նա Հայաստանում է 2024 թվականից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների․ տեղեկացրել էր Associated Press-ը՝ Պետքարտուղարության անանուն աղբյուրներին հղումով։

29 դիվանագետի տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարին։ Նրանք նշանակվել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք։