Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր որոշեց փոխել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և կալանքը փոխեց գ 10 միլիոն դրամ գրավով:

«Գրավի գումարը մուծված լինելու ապացույցը ներկայացնելու դեպքում Գառնիկ Սամվելի Իսագուլյանին անհապաղ ազատել կալանքից»,– որոշումը հրապարակեց դատավոր Մարգարյանը։