Գառնիկ Իսագուլյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Մարգարյանի, հրապարակեց Գառնիկ Իսագուլյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը։

Դատավոր Մարգարյանը հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը․

«Որոշում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պահպանելու, վերացնելու կամ փոփոխելու հարցը քննության առնելու մասին․ 18 մարտ, 2022թ․, ք․ Երևան Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Մարգարյանի, քարտուղարությամբ Վարդումյանի, մասնակցությամբ դատախազ Մանուկյանի, պաշտպան Ծառուկյանի, մեղադրյալ Իսագուլյանի․

դռնբաց դատական նիստում քննվելով  թիվ ԵԴ 301/01/22 քրեական գործը դատաքննության նշանակելիս մեղադրյալ Գառնիկ Սամվելի  Իսագուլյանի նկատմամբ ընտրված  խափանման միջոց կալանավորումը պահպանելու, վերացնելու կամ փոփոխելու հարցը և ղեկավարվելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով,  ՀՀ ՍԴ 0Գ 1421 որոշմամբ և Քր․ դատավարության օրենսգրքի 41, 134, 136, 143, 151, 300, 313 հոդվածներով՝ դատարանը որոշեց․

Թիվ ԵԴ /0301/01/22 քրեական գործով մեղադրյալ Գառնիկ Սամվելի Իսագուլյանի նկատմամբ ընտրված  խափանման միջոց կալանավորումը փոխել, խափանման միջոց կիրառել գրավ՝ գրավի չափ սահմանելով 10 մլն դրամ։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուոր իրավասության դատարանի թիվ 9132 98 014 դեպոզիդ հաշվին սահմանված գրավի գումարը մուծված լինելու ապացույցը ներկայացնելու դեպքում Գառնիկ Սամվելի  Իսագուլյանին անհապաղ ազատել կալանքից։ Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան՝ որոշումը հրապարակելու պահից 10-օրյա ժամկետում։