ՌԴ ՊՆ-ը հրապարակել է խոցված Բայրաքթարի լուսանկարները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական խոցված Bayraktar TB2-ի լուսանկարները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լուսանկարներից երևում է, որ անօդաչուից գրեթե բան չի մնացել, ձևը պահպանել է միայն անօդաչուի քթի կոր մասը։ Երևում են նաև սարքի ծռմռված ներքին կոնստրուկցիաները։

Բացի այդ, ցուցադրվել են էլեկտրոնային մոդուլները, որոնց քանդված մասերից բոլոր մալուխները դուրս են թափվել։ Ներքին բազմաճյուղ լարերի մեծ մասը պոկոտվել է։