Հայաստանի իշխանությունների «խաղաղասիրական» քայլերն ակնհայտ նպաստում են ադրբեջանցիների լկտիության մակարդակի բարձրացմանը․ Աբովյան

Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ ցայց տվեցին, որ այնուամենայնիվ թուրք-ադրբեջանական խուժանը չի դադարեցնելու իր փորձերը մշտապես լարել իրավիճակն Արցախում։

Պետք է հստակ հասկանալ, որ մենք ապրում ենք մի աննորմալ իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունների իբր «խաղաղասիրական» քայլերը ակնհայտ նպաստում են ադրբեջանցիների լկտիության մակարդակի բարձրացմանը։ Սա իրողություն է, և ցավոք վիճակը այս առումով ունի առավել բարդանալու միտում։

Ի՞նչ անել…անկեղծ ասած չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ նույնիսկ այս իրավիճակում չի կարելի դադարել պայքարել, ի վերջո հենց հիմա պարզ է դառնալու, ունե՞նք մենք իրավունք կոչվելու Ազգ և Պետություն, թե՞ հնազանդ կհամաձայնվենք փոշիանալ հանուն իշխանության թրքահաճո վարդագույն երազանքների։

Հ.Գ  Իսկ խաղաղապահներին «մալադեց», լավ սեղմել են ադրբեջանցիներին։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից