Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. Արցախի նախագահի մամուլի քարտուղար

Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել: Այս մասին մարտի 17-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Այլ մանրամասներ նա չկարողացավ հայտնել։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանից Արցախ գազատարի նորոգումը, եւ ակնկալվում է, որ մարտի 8-ին դադարեցված գազամատակարարումը կվերականգնվի ամենակարճ ժամկետներում։