Ազգի կարևորագույն բնութագիրն արժեհամակարգն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը։

Լիա Ավետիսյանի հետ խոսեցինք արժեհամակարգից, թե որքանով է կարևոր այն ազգային և մարդկային դիմագիծը պահպանելու և բարոյականությունը չկորցնելու համար։ Ի՞նչ է արժեհամակարգը, որո՞նք են դրա բաղադրիչները՝ լեզուն, մշակույթը, խոհանոցը, տարազը։ Այն ժողովուրդները, որոնք հրաժարվել են իրենց ազգային արժեհամակարգերից, բռնել են կործանման, բարոյալքման ուղին։ Ահա ինչու է մեզ համար կարևոր տուրք չտալ արևմտյան քամիներին ու կեղծ քարոզչությանը՝ ինչ-որ անդեմ բարքերի, ապամարդկային արժեքների մասին։

Լիա Ավետիսյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմին՝ ասելով, որ այս ընթացքում Արևմուտքն առավել քան երբևէ ապացուցեց, որ իրենց քարոզած արժեքները ժողովրդավարության, հանդուրժողականության, քաղաքակրթության մասին ընդամենը պետությունները խարխլելու գործիք են, և որ իրականում նրանք իսկական նացիստներ են, որոնք ցեղասպանության միջոցով տիրել են տեղաբնիկների հողերին ու պետություն ստեղծել։

Ռուս-ուկրաինական պատերազմը նա բնորոշեց որպես չարի ու բարու պայքար՝ հավաստիացնելով, որ այս անգամ նոր աշխարհակարգը բարու վրա է ձևավորվելու։

Մանրամասները՝ տեսանյութում