Չինաստանը մտել է Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների «խաղի» մեջ

Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, կարծում ենք, ցույց տվեց, թե ինչ ծագում ունեն կորոնավիրուսը և նրա ենթատեսակները (օրինակ՝ «օմիկրոնը»…)։ Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական բանակը Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ռազմական գործողության ընթացքում այս հանրապետությունում ոչնչացրել է ավելի քան 10 գաղտնի ամերիկյան կենսաբանական լաբորատորիա։ Մասնավորապես, Զմեյինի կղզում գտնվող կենսալաբորատորիան, որտեղ, ինչպես պարզվել է, ԱՄՆ քաղաքացիներից բացի՝ «աշխատել են» նաև Իսրայելից ժամանած մասնագետներ։

Եվ ահա, մարտի 8-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում հերթական ճեպազրույցում Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը հնչեցրել է Չինաստանի կառավարության կոչը Միացյալ Նահանգներին, այն է՝ անհապաղ պարզաբանել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և այնտեղ մշակվող վիրուսների մասին տեղեկությունը։ Իսկ այնուհետև Չժաո Լիցզյանն ասել է մի բան, որը երբեք չի հանդիպել նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում գործում էին 26 ամերիկյան լաբորատորիաներ և նման այլ օբյեկտներ՝ վերահաստատելով իր կոչը Վաշինգտոնին՝ գաղտնազերծել Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական օբյեկտների հետ կապված բոլոր տվյալները։ «Միացյալ Նահանգները, որպես լաբորատորիաների մասին ամենաշատ տեղեկատվություն ունեցող կողմ, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալներ, այդ թվում՝ այնտեղ եղած վիրուսների և դրանց վերաբերյալ հետազոտության էության մասին»,- նշել է դիվանագետը։

Խորհուրդ չէինք տա 1) Վրաստանի, 2) Ղազախստանի, 3) կեղծ-ադրբեջանի և 4) Հայաստանի իշխանություններին թերագնահատել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական նախազգուշացումը։ Այնուամենայնիվ, Չժաո Լիցզյանի խոսքերը վերաբերում են գրեթե բոլոր երկրներին, որտեղ այդ երկրների իշխանությունների համաձայնությամբ տեղակայված են ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիաներ։ Մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Գենադի Զյուգանովը, որը վերջերս իր երկրի իշխանություններին կոչ էր արել «հետաքրքրվել» Վրաստանի (5 օբյեկտ) և Ղազախստանի (9 օբյեկտ) կենսալաբորատորիաներով, խոսելով Ուկրաինայի մասին, ասել է, որ տեղյակ է Ուկրաինայում ընդամենը 15 ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին. «Այնտեղ նստած են ամերիկացի մասնագետներ, որոնք նոր բակտերիաներ են պատրաստում, որպեսզի թունավորեն ամեն ինչ»։ Իսկ, ինչպես 2018 թվականին հաղորդել են Բաքվի լրատվամիջոցները, Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ԱՄՆ առնվազն 8 կենսաբանական լաբորատորիաներ գտնվում են «կովկասի-թաթարստանում» (տես՝ http://www.bakumedinfo.com/index.php?option=com_content&view=article&id= 18138:2018-12-25-19-39-51&catid=42:2013-11-29-19-24-31&Itemid=965): Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա թող կառավարությունը հստակ պատասխանի, թե ինչ գործ ունեն ԱՄՆ ռազմական կենսաբանները մեր երկրում…

Հասկանալի է, որ եթե Ռուսաստանը բարձրացնի Վրաստանում, «կովկասի-թաթարստանում», Ղազախստանում և Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների ոչնչացման կամ ռազմական կենսաբանների կողմից այդ օբյեկտների մանրակրկիտ ստուգման հարցը, ապա այս անգամ Մոսկվայի պահանջները անվերապահորեն աջակցություն կստանան Չինաստանի ղեկավարության կողմից։ Այո, մենք գիտենք, որ Վրաստանում, «կովկասի-թաթարստանում», Ղազախստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատները միշտ կտրականապես հայտարարել են, որ ռուսական կողմի ցանկացած պնդում կենսաբանական զենքի տեղակայման մասին (այդ երկրներում) չի արտացոլում իրականությունը։ Սակայն այժմ թե՛ ԱՄՆ դեսպանատները, թե՛ այս երկրների իշխանությունները ստիպված կլինեն պատասխանել ոչ թե Ռուսաստանին, այլ Չինաստանին։ Փողոցային էժան խաբեություն-խարդախությունը չի աշխատի: Այսպիսով, մենք կարող ենք երաշխավորել Վրաստանին, «կովկաս-թաթարստանին», Ղազախստանին և Հայաստանին՝ շատ տհաճ պահեր և խնդիրներ տեսանելի ապագայում։

Այնուամենայնիվ, չենք բացառում, որ նշված երկրների կողմից այժմ նաև կամավոր սերտ համագործակցություն կլինի։ Մի բան է՝ փողի (այսինքն՝ ԿԱՇԱՌՔԻ) դիմաց ռուսաֆոբիա խաղալ: Այլ բան է՝ կամավոր «միանալ Չինաստանի դեմ մարտիկների շարքերին»։

Սերգեյ Շաքարյանց