Պետրոս Առաջինը բացեց պատուհան դեպի Եվրոպա, Պուտինը փակում է այդ պատուհանն ու բացում դուռ դեպի Արևելք

Ռուսաստանը դադարեցնում է իր անդամությունը Եվրոպայի Խորհրդում: Շատերի համար սա ոչ այնքան նշանակալի իրադարփություն է, ի պատասխան Ռուսաստանի դեմ կոլեկտիվ Արևմուտքի ճնշումների, որոնք, ըստ էության, Ռուսաստանը մեկուսացնում են Արևմտյան աշխարհից: Սակայն սա կարող է շատ ավելի խորքային նշանակություն ունենալ, ավելի խորը, քան զուտ քաղաքական ակտ:

Եվրախորհուրդը ստեղծվել է 1949 թվականին և իր մեջ ներառում է 47 երկիր, մոտ 800 միլիոն բնակչությամբ (ներառյալ Ռուսաստանը):

Եվրախորհուրդը մշակել և ընդունել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական Կոնվենցիան, որը պարտադիր են բոլոր անդամ երկրների համար: Սա համարենք եվրոպական քաղաքակրթության հիմնարար դեկլակրացիա: Երկրորդ աշխարհամարտից հետո ԵԽ-ի միջոցով Եվրոպան միավորվում է, ստեղծում են խորհրդարան ու Մարդու իրավունքների դատարան՝ եզակի կառույց միջազգային կազմակերպությունների առումով, որի որոշումները պարտադիր են բոլոր անդամ երկրների համար:

Հիմա Ռուսաստանը դուրս է գալիս այս կազմակերպությունից, որը բացի քաղաքական, նաև քաղաքակրթական խորքային նշանակություն ունի․․․ 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից