Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան նիկոլը զերծ մնալու․ Աննա Մկրտչյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե զերծ են մնալու։

Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան նիկոլը զերծ մնալու։

Զերծ է մնալու ի լուր աշխարհի հայտարարել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բնաջնջում է հայերին։

Զերծ է մնալու աշխարհին ներկայացնել ապացույցներ, որ թուրք-ադրբեջանական քայլերը նպատակաուղղված են Հայաստան պետության վերացմանը։

Էս մարդը էլ չգիտի ոնց ասի, որ Հայաստանից ու Արցախից, հայից  ու հայկական օրակարգից զերծ է մնալու։

Ինքն այստեղ դրա համար չէ։ Իրեն այստեղ դրա համար չեն գործուղել։

Մեզ մնում է միայն մեկ բան։ Աշխարհին տեսանելի դարձնել, որ Հայաստանի կառավարության շենքը, Հայաստանի կառավարության նիստը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Դրանք օկուպացված են այնպես ինչպես Շուշին ու Սև լիճը»: