Կարո՞ղ է մենք իրոք էնքան հին ենք, որ հոգնել ենք… (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․

Մենք, որպես հասարակություն, ապագան կորցնելու շեմին ենք կանգնած:

Մենք չպետք է հին ազգ լինենք, մենք պետք է հինավուրց ազգ լինենք:

Երբ ասում ես՝ հին է, շատ հաճախ ընկալումն այնպիսին է, որ այլևս մաշված է, այլևս պիտանի չէ, այլևս կենսունակ չէ:

Ես ուզում եմ հայը մնա հինավուրց ազգ:

Իսկ կարո՞ղ է մենք ազգովի հոգնել ենք ապագայից, կարո՞ղ է մենք ազգովին հոգնել ենք պայքարից, կարո՞ղ է մենք ազգովի հոգնել ենք մեր երկրից, մեր պատմությունից, մշակույթից ու աշխարհագրությունից:

Կարո՞ղ է մենք իրոք էնքան հին ենք, որ հոգնել ենք…