Ադրբեջանն ակտիվորեն սկսել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և նրանց հրամանատարության դեմ ուղղված քարոզչական գործողություններ կատարել

Ադրբեջանն ակտիվորեն սկսել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և նրանց հրամանատարության դեմ ուղղված քարոզչական գործողություններ կատարել։ Ադրբեջանական մեդիադաշտում ռուս խաղաղապահներին հասցեագրելով ստահոդ լուրեր, նրանց ներկայացնելով կողմնակալ , շահագրգիռ կողմ, արդեն անցել են մյուս քայլին։ Փորձում են ռազմական սադրանքներով ռազմական գործողությունների մեջ ներքաշեն ռուս խաղաղապահներին, որպեսզի վերջնականապես ստեղծեն իրավական հիմք և ռուս խաղաղապահներին Արցախից դուրս գալու պահանջ ներկայացնեն։

Այս ամենը նաև ունի իր դրական կողմը։ Ռուսները հենց իրենք կարող են համոզվել ադրբեջանցիների խոսքը և պայմանավորվածությունները դրժող լինելու մեջ, ինչպես նաև անձամբ կարող են իրենց ղեկավարությանը զեկուցել ողջ ճշմարտությունը իրական իրավիճակի մասին, այլ ոչ թե մեր կողմից միջնորդավորված, որ ինչ որ տեղ կասկածներ ունենան։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից