ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Անթալիայում. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է հանդիպել իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ մարտի 10-ին Անթալիայում ծրագրված դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ Լավրովի և Կուլեբայի հանդիպումն Անթալիայում հնարավոր է», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները պատրաստ են կազմակերպել Լավրովի և Կուլեբայի հանդիպումն Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ քննարկելու Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հարցը։

Նկատենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։