ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար սահմանվել է քրեական պատասխանատվություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատվել է ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենք։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի:

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ սույն օրենքի խախտումը շահադիտական ​​դրդումներից ելնելով` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիմքով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև 5 միլիոն ռուբլի: Ազատազրկման ժամկետը կկազմի 10-15 տարի, եթե ​​կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետևանքների։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, սահմանել պատժամիջոցներ, ՌԴ պատասխանել է փոխադարձությամբ։