ՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 14-ը

«Աերոդինամիկա» Կուբանի օդանավակայանների մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավային օդանավակայանների սահմաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 14-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 3.45-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ Սոչիի օդանավակայանը, որպես ժամանակավոր հանգույց, կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Հարավային օդանավակայաններում օդային հաղորդակցության սահմանափակումներն ավելի վաղ երկարացվել էին մինչև մարտի 8-ը, քանի որ օդանավակայանների տարածքը ոչ անվտանգ էր ճանաչվել։ Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանների միջոցով:

Ավելի վաղ «Ռոսավիացիան» մինչև մարտի 2-ը դադարեցրել էր Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն շարունակվում է մինչև օրս։