Վենեսուելայի նախագահ Մադուրոն աշխարհում ռուսների հետապնդումն անվանել է ռասիզմ և քսենոֆոբիա

Աշխարհում ռուսների հալածանքները ռասիզմի և այլատյացության դրսևորում են, կարծում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատկերացրեք՝ ռուսներին ամբողջ աշխարհում հալածում են: Եվրոպական երկրներից մեկում ֆիլհարմոնիկ նվագախումբը խզել է հարաբերությունները ռուսական նվագախմբի մեծ դիրիժորի հետ միայն այն պատճառով, որ նա ռուս է: Ինչպե՞ս է կոչվում: Քսենոֆոբիա, ռասիզմ, մարդու իրավունքների խախտում »,- ասել է պետության ղեկավարը։