ՊՆ-ը կնշի ԶՈՒ կազմավորման 30-ամյակը՝ 13 միլիոն դրամով

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում կկազմակերպվի հյուրասիրություն։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց Կառավարության նիստում։

Հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։

«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Բացի հյուրասիրությունից՝ տպագրական ծախսեր ևս կկատարվեն, դրանք կկազմեն 15 մլն ՀՀ դրամ։ Կտպագրվեն պաստառներ, դրանք կտեղադրվեն Երևանում և մարզերում, կպատրաստվեն նաև կրծքաշնաններ։

«Ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից», – նշված է հիմնավորման մեջ։

Նշված է նաև, որ այս միջոցառման ակնալվող արդյունքը տոնական միջոցառման անխափան անցկացումն է։