Եթե, ըստ Վ. Պուտինի, Ուկրաինան «Լենինի անվան» պետություն է, ապա Ադրբեջան կոչվող արհեստածին կառույցը կարելի է վստահաբար անվանել «Էնվերի անվան Ադրբեջան»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամում գրում է․

«Ռուսաստանի նախագահի ելույթը դասական օրինակներից էր, թե ինչպես է ժամանակակից քաղաքականության մեջ օգտագործվում նաև տարածքի նկատմամաբ հավակնության պատմական լեգիտիմության և թշնամի պետության արհեստածին լինելու հանգամանքը։

Եթե, ըստ Վ. Պուտինի, Ուկրաինան «Լենինի անվան» պետություն է, ապա Ադրբեջան կոչվող արհեստածին կառույցը կարելի է վստահաբար անվանել «Էնվերի անվան Ադրբեջան», որովհետև մինչև 1918թ. գոյություն չունեցած այս կազմավորումը ստեղծվել է որպես թուրքական ծավալապաշտության նախագիծ և պլացդարմ նաև, և առաջին հերթին, հենց Ռուսաստանի դեմ»։