«Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ

Երևանում ընթանում է «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» խորագրով հանրային քննարկումը:

Քննարկման ընթացքում կներկայացվի նաև «Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում» գրքույկը։

Բանախոսներն են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտւտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։