Արցախի ԱԺ-ում ԱՀ բռնազավթված տարածքների մասին օրինագծի քննարկումն ուղիղ եթեր չհեռարձակվեց

Արցախում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։  Օրակարգում ընդգրկված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցոթյամբ։

Նիստին ներկա են 30 պատգամավոր, բացակա՝ 3-ը։ Քվորում կա։

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման համար որպես հիմնական զեկուցող է ընտրված պատգամավոր Արթուր Հարությունյանը։

Մինչ նրա խոսքը, ԱԺ նախագահը հայտարարեց, որ բոլոր 5 խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են՝ օրակարգի առաջին հարցի քննարկումը ուղիղ եթերով չհերառձակվի։

Դրանից հետո եթերն անջատվեց, միացավ օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ։