Արցախում կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ

Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 407 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Գրանցվել է մահվան 2 դեպք:

ԱՀ առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  60 վարակակիր:

Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: