Մարտակերտի բնակիչները փակել են ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։ Միջադեպի մասին համացանցում տեսանյութ է տարածվել։ Նշվում է, որ խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։
Ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ։

