ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 9-ին հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Դեսպանության թվիթերի միկրոբլոգում նշված է, որ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին։