Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով 2022 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը:

Հարցազրույցի տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է եւ առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործեր հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ:

Այս առիթով Aravot.am-ի հարցին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը գործընթացից տեղյակ չէ, ոստիկանությունից որեւէ փաստաթուղթ չի ստացել, ուստի որեւէ մեկնաբանություն չի անի:

Հիշեցնենք, որ այդ օրը, մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով «վերբալ մարմնավաճառներ» վիրավորանքը վարչապետի կողմից «քաղաքական գնահատական» հռչակելուն՝ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «գեոպոլիտիկ պուտանկա»: