Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան» հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով: Վարակման մասին հայտնի է դարձել նախօրեին: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման ժամկետը 8 օր է:

«Վարչապետը պատվաստման ամբողջական կուրս է անցել: Նրա մոտ «Քովիդ-19» է հայտնաբերվել պլանային թեստավորման ժամանակ»,- հայտարարել են կառավարության վարչակազմում: