Լավրովը Զելենսկիին հրավիրել է Ռուսաստան բանակցությունների

Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով Ռուսաստանը պատրաստ է ընդունել Վլադիմիր Զելենսկիին Մոսկվայում, Պետերբուրգում կամ Սոչիում։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե Զելենսկին ցանկանում է քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, ապա մենք պատրաստ ենք։ Խնդրեմ, թող ժամանի Մոսկվա, Սոչի կամ Պետերբուրգ, տեղանքի հարցում կպայմանավորվենք»,- ասել է Լավրովը։

«Բայց , եթե նա ուզում է քննարկել Դոնբասի հարցը, դիմեք խնդրում եմ կոնտակտային խմբին, որտեղ, ըստ  Նորմանդական ֆորմատի որոշման, պետք է  ուղիղ դիտարկվեն Կիևի և Դոնեցկի, Կիևի և Լուգանսկի կարգավորման հարցերը։ Իսկ երբ նա հայտարարում է, որ չի պատրաստվում նրանց հետ խոսել, դա շատ վատ է։ Դա վատ է ներուկրաինական ճգնաժամի համար, իսկ  եթե նա ասելիք ունի մեր հարաբերությունների համար և Կիևի կողմից արված քայքայիչ քայլերը վերականգնելու ուղղությամբ, ապա մենք պատրաստ ենք քննարկման»,- հավելել է Լավրովը։

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, բայց չի պատրաստվում քննարկման նստել Զելենսկիի հետ, Դոնբասում կոնֆլիկտի կողմերի կարգավիճակում։