Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հետևյալն է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպան

Վ. Քոչարյան – Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Վ. Հովակիմյան – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Է. Մարուքյան – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ

Մ. Մելքոնյան – «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ

Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Տ. Եգորյան – «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: