Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից
Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից: Այս որոշումը ամոթալի է առնավազն երկու բարոյական նկատառմամբ:
Նախ՝ ըստ ԱԱԾ-ի հողերը հայկական չէին կամ՝ արցախյան, դրանք հողեր էին, որոնք ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ տակ էին: Այսինքն՝ էն ծամածռությունները, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»՝դատարկ հնչյուններ էին: Ոչինչ չի եղել, ոչ ոք չի զոհվել, ոչ ոք հայրենիք ու տուն չի կորցրել. ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ տակ գտնվող հողերը ՀԱՆՁՆԵԼ ենք:
Հաջորդ պարագան հենց տեքստի մեջ օգտագործված «ՀԱՆՁՆԵԼ» եզրույթն է: ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունում է, որ հողերը կորցրել ենք ոչ թե պատերազմի, այլ՝ հանձնելու միջոցով: Սա պետք է մղեր ԱԱԾ-ին քրեական գործ հարուցել ոչ թե հանձնման դեմ պայքարողների դեմ այլ՝ հանձնողի:
Կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքի տեքստը ևս ուղարկել են խնդրո առարկա անձի օգնական Աննա Վարդապետյանին կամ կառավարական այլ շրջանակներին և նրանք են այս մարտնչող տգիտության հեղինակը:
Ես չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ սպայի համար կորսված հայրենիքը «Արցախի վերահսկողության տակ գտնվող հողեր են»:
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից