Բրիտանիայի պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա՝ Շոյգուի հետ բանակցությունների

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղևորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC հեռուստաալիքը:

«Ուոլեսը նույնպես հաստատել է, որ շուտով Մոսկվա կուղևորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուոլեսը Շոյգուին առաջարկել Է հանդիպում անցկացնել Լոնդոնում, հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների «երկու պլյուս երկու» ձևաչափով գագաթնաժողովում: Ռուսաստանի նախարարն իր պաշտոնակցին առաջարկել է Մոսկվա ժամանել «ցանկացած հարմար ժամանակ»:

Մեծ Բրիտանիան՝ որպես Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին ժամանակներս մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ «ռուսական ագրեսիայի» ուժեղացման» կապակցությամբ և նույնիսկ Կիև Է ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խմբաքանակ, ինչպես նաև մատակարարել մի քանի հազար թեթև հակատանկային հրթիռ: Մոսկվայում հորդորում են դադարեցնել տարածաշրջանի ռազմականացումը: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արևմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից և հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Այդ թեմայով բանակցությունների առաջին փուլը կայացել է Ժնևում, հունվարի 10-ին: Դրան հետևել է Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Ինչից հետո հունվարի 13-ին կոնսուլտացիաներ են անցկացվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վիեննական հարթակում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: