Կարմիր Շուկայում հակառակորդը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից

Այսօր Արցախի Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը:

Նրա փոխանցմամբ՝ միջադեպի մասին անմիջապես տեղյակ է պահվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը։ Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

«Ներկայումս իրավիճակը կայուն է, միջադեպից տուժածներ չկան»,- եզրափակեց Սարումյանը:

Ավելի վաղ Կարմիր շուկայի դպրոցի տնօրենը տեղեկացրել էր, որ կրակոցները տևել են 15-20 րոպե։