Սերժ Սարգսյանը չի մտքափոխվել․ ասուլիս հրավիրելու որոշում չի եղել

Չի եղել որոշված ասուլիս, որը դարձել է հարցազրույց։

Եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր և լավագույն ձևաչափն ընտրվել է հարցազրույցը։

Այսօր աչքովս ընկավ մի լուր, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։ Բնական եմ համարում այն, որ մեծ  ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ, և նորմալ եմ վերաբերում նման արտահոսքերին։

Բայց մի կարևոր ճշգրտում։

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել որոշում ասուլիս հրավիրելու։

Սերժ Սարգսյանը չի մտքափոխվել։

Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարևոր խնդիրների և մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն և համապարփակ:

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձևերից ընտրել հարցազրույցի ձևաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից