Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ. Սուքիասյանի խոսնակ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Այս մասին տեղեկացնում է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Փետրվար – Մարտ ամիսներին թռիչքները  կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.

● Երևան (EVN) 18:00 – Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 – Երևան (EVN) 23:50

Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։